Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը կողմ կքվեարկի սահմանադրական փոփոխություններին. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախաշեմին անցկացվում են վերջին հարցումները: Երկրում իր ճշգրիտ կանխատեսումներով հայտնի հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «A&G» կազմակերպությունը ներկայացրել է Թուրքիայում սահամադրության փոփոխություներին «կողմ» ու «դեմ» արտահայտվողների հարաբերակցությունը:

Ապրիլի 8-13-ը անցկացված հարցումների ադյունքում պարզվել է, որ երկրում սահմանադրական փոփխություններին կողմ է քվերակողների 60,8 %-ը և դեմ է՝ 39,2 %-ը:

Հարցումը անցկացվել է Թուրքիայի 47 նահանգում, 18 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիների շրջանում ՝ դեմ առ դեմ անցկացված հարցազրույցի մեթոդով:

Նշենք, որ Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ 7-րդ հանրաքվեում քվեարկության կդրվի սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի հիմնական կետերը վերաբերում են խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգին անցնելուն:

Թուրքիայում սահմանադրական փոփոխություններն առաջին անգամ հանրաքվեին են դրվել 1961թ. հուլիսի 9-ին, երբ ընտրողների 61.7 տոկոսը կողմ արտահայտվեց փոփոխությունների փաթեթին:Այնուհետև տարբեր խնդիրների վերաբերյալ հանրաքվեներ են անցկացվել 1982թ. նոյեմբերի 7-ին, 1987թ. սեպտեմբերի 6-ին, 1988թ. սեպտեմբերի 25-ին, 2007թ. հոկտեմբերի 21-ին և 2010թ. սեպտեմբերի 12-ին:




Լրահոս