ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ոստիկանները փորձել բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր Երեւանի Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում լարված մթնոլորտ էր:

Ոստիկանների ու քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: Ոստիկանները ուժով դուրս են հանել Փոստանջյանին, ով պահանջում էր նրանց բացել դարակները, որտեղ ընտրակեղծարարության վերաբերյալ փաստեր կան:

Սակայն չկարողանալով Փոստանջյանին բերման ենթարկել, ոստիկանները բերման են ենթարկել նրա դստերը ` Լիլիթին:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը:

Տեսանյութը` «Ազատության»:




Լրահոս