Դիտորդները կարուսելի փորձ են գրանցել. խախտումը արձանագրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7/43 տեղամասում կարուսելի փորձ է արձանագրվել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդի կողմից:

Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Դիտորդը հայտնում է, որ քվեարկող տարեց կինը մոտեցել է քվեատուփի մոտ՝ դրա մեջ քվեարկության ծրարը նետելու նպատակով: Նրա մոտ բացի քվերկության ծրարում առկա քվեաթերթիկից, եղել է նաև երկրորդ քվեաթերթիկ, որը նա փորձել է դուրս հանել տեղամասային կենտրոնից: Քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկը եղել է Տարոն Մարգարյանի օգտին:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին, և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ իր գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը փորձել է համոզել, որ այս անգամ չարձանագրեն, քանզի սխալմունք է տեղի ունեցել, և քվեարկողին ավելորդ քվեաթերթիկ է տրամադրվել:

Հորդորել է արձանագրել որպես խախտում, եթե երկրորդ անգամ նման բան կրկնվի: Դիտորդի բազմակի պնդումներից հետո խախտումը գրանցվել է գրանցամատյանում: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը և քարտուղարը փորձել են կազմել մեկ այլ արձանագրություն: Հանձնաժողովի քարտուղարը դուրս է եկել քվեարկության սենյակից:

Վերադարձել է գրված արձանագրությամբ, որում նշված է, որ երկրորդ քվեաթերթիկը տրամադրվել է ընտրողին հանձնաժողովի անդամի կողմից պատահաբար»:




Լրահոս