Նվազեցնելով ռիսկերը` ի՞նչ են ցույց տալիս կլինիկական ուսումնասիրությունները այլընտրանքային ծխախոտի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծխոտ վիճակագրություն․

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականին աշխարհում լինելու է ավելի քան մեկ միլիարդ ծխող։

Հայաստանում պաշտոնական տվյալներով ամեն օր ծխում է 15-ից բարձր տարիքի տղամարդկանց կեսից ավելին՝ 53,4%-ը, կանանց՝ 2,3%-ը։ Չնայած ծխելու դեմ պայքարի նոր ալիքին` ծխախոտի տուփերի վրա հայտնվել են վախեցնող նկարներև խոսվում է հանրային վայրերում ծխելն արգելելու մասին, ծխողների թիվն, այնուամենայնիվ, ավելանում է։

Չարյաց փոքրագույնը․

Քանի որ ծխողների մեծ մասը մտադիր չէ հրաժարվել սիրելի սովորությունից, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ծխելու ռիսկերը նվազեցնելու համար։ Ծխախոտային շուկայում արդեն իսկ առկա են առանց ծուխ էլեկտրոնային սարքեր, որոնք արտադրողների կողմից դիրքավորվում են որպես ավելի լավ այլընտրանք սիգարետին։ Առողջապահական միջազգային տարբեր կառույցներ, ելնելով այլընտրանքային այդ արտադրանքի նկատմամբ աճող հետաքրքրությունից և առօրյայում ավելի լայն տարածվածությունից, անցկացնում են համապարփակ ուսումնասիրություններ՝ ի վերջո հաստատելու կամ հերքելու այդ սարքերի պակաս ռիսկային լինելը։

Փորձագիտական հայացք․

Նման հետազոտություններից է, օրինակ, 1 Մեծ Բրիտանիայի Հանրային առողջապահության գործակալության (Public Health England) զեկույցը, որտեղ նշվում է, որ առանց այրման թութունի տաքացմամբ աշխատող այլընտրանքային սարքերը պակաս վնասկար են։ 2 Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտի (BfR) ուսումնասիրությունը հաստատում է, որ սիգարետը չայրող սարքերում վնասակար նյութերի ազդեցությունը նվազում
է 80-99% տոկոսով, բայց և ընդգծված է հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտությունը։

3 ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը (FDA) նույնպես նշում է ռիսկերի զգալի նվազեցման մասին և շարունակում իր ուսումնասիրությունները՝ հասկանալու համար, արդյոք ալընտրանքային սարքերի օգտագործումը երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման ռիսկը ու դրանց հետևանքով մահացությունները։

Որակի վերահսկողություն և գիտական գնահատում․

Առանց ծուխ նորարարական արտադրանքի գիտական գնահատումով, բնականաբար, զբաղվում են նաև հենց իրենք՝ արտադրողները։ Ծխախոտային հսկաները, որ տարիներ շարունակ զբաղվել են սիգարետ արտադրելով, ներկայումս ընդլայնում են բիզնեսը բոլորովին այլ ուղղությամբ՝ ընդարձակելով արտադրանքի որակի վերահսկման ու գիտական գնահատման համապատասխան մեթոդները։

Ֆիլիպ Մորրիսը, օրինակ, դեղագործական արդյունաբերությունից որդեգրել է 7 հիմնական քայլերից բաղկացած գիտական գնահատման ծրագիր։ Սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար լինելու փաստը ապացուցելու, ինչպես նաև չափահաս ծխողներին բարձրորակ արտադրանք առաջարկելու նպատակով IQOS-ը և նորարարական բոլոր մյուս արտադրատեսակները անցնում են խստապահանջ գիտական գնահատման միջով՝ սկսած արտադրանքի մշակումից
մինչև հետշուկայական ուսումնասիրություններ, ներառյալ տոքսիկոլոգիական ու վարքագծի գնահատման փուլերը։

Կարճաժամկետ կլինիկական հետազոտություններ․

Ծխախոտային արտադրատեսակների գիտական գնահատման փուլերից մեկը կլինիկական հետազոտությունն է, ինչը ենթադրում է չափահաս ծխողների մասնակցությամբ գիտական ուսումնասիրություն, որը կատարվում է արտադրանքի արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատելու համար։

IQOS-ի գիտական գնահատման համար իրականացված և 90 օր տևած կլինիկական ուսումնասիրություններից մեկին մասնակցել են ճապոնացի 21 տարեկանից բարձր ծխողներ։ Ուսումնասիրության մասնակիցներին բաժանել են երեք խմբերի. առաջին խմբի մասնակիցները շարունակել են ծխել ուսումնասիրության ողջ ընթացքում, երկրորդ խմբի մասնակիցները անցում են կատարել IQOS համակարգին, իսկ երրորդ խմբի մասնակիցները ընդհանրապես հրաժարվել են ցանկացած տեսակի ծխախոտային արտադրանքի օգտագործումից։

90 օր հետո բոլոր երեք խմբերի մասնակիցներին հետազոտել են։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ IQOS-ի անցում կատարած մասնակիցների մոտ նկատվել է 15 վնասակար կամ պոտենցիալ վնասակար միացությունների ազդեցության նվազում։ Այսինքն, IQOS-ի անցնելուց հետո վերոնշյալ 15 նյութերը սկսել են ավելի քիչ ներգործել երկրորդ խմբի մասնակիցների օրգանիզմի վրա։ Հիմնական չորս միացությունների (ածխածնի
մոնօքսիդ, բենզոլ, ակրոլեին, բութադիեն) համեմատական գրաֆիկները ներկայացված են ստորև․

Երկարաժամկետ կլինիկական հետազոտություններ․

IQOS-ի վերաբերյալ մեկ այլ կլինիկական ուսումնասիրություն՝ վեց ամիս տևած Գործոնի ազդեցության արձագանքի կլինիկական ուսումնասիրությունը (Exposure Response Study – ERS) հաստատեց վարկածն այն մասին, որ սիգարետ ծխելու համեմատ IQOS-ի անցում կատարելու արդյունքում մարդկանց մոտ նկատվել է կենսաբանական արձագանքի բարելավում։ Կլինիկական ռիսկի բոլոր ութ առաջնային ցուցիչները IQOS-ի անցում կատարելիս շարժվել են նույն ուղղությամբ, ինչը դիտվում է ծխելը ամբողջությամբ թարգելու դեպքում։

Ուսումնասիրվող ութ ցուցիչներից հինգի դեպքում փոփոխությունը վիճակագրորեն զգալի է եղել՝ սիգարետ ծխելը շարունակելու համեմատ։ Դա նշանակալի արդյունք է, քանի որ ուսումնասիրվող կլինիկական ռիսկի ցուցիչները կապված են ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հետ։

Եվ չնայած, բոլորս սովոր ենք լսել ու խոսել ծխելու վնասների մասին, տեխնոլոգիաների զարգացումը հույս է ներշնչում, որ հետզհետե այդ ազդեցությունն ավելի ու ավելի քիչ վնասակար կդառնա։ Վերջիվերջո, ժամանակակից հասարակությունում դժվար է պատկերացնել մեկին, ով, ընտրություն կատարելով վնասակարի և պակաս վնասակարի միջև, կընտրի առաջինը։




Լրահոս