Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված. տուժածներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 5-ին, ժամը 14:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս