Ավելի լավ կլինի մի հատ երգչի երգերի պաշտպանման հարցերով զբաղվեն, հետո նոր հարկերի հետևից ընկնեն. Սոնե Սիլվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ հունիս ամսից հարկեր վճարելու համար երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ են սկսվել: Մասնավորապես ՊԵԿ-ը գնահատում է ամեն երգչի վարքագիծը և յուրաքանչյուրին անձնական նամակով հրավիրելու է ՊԵԿ՝ քննարկումների:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է երգչուհի Սոնե Սիլվերի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Հայաստանում ընդհանրապես ոչ մի երգչի հիմունքները չի պաշտպանվում, հեղինակային իրավունքներից սկսած, անգամ դրսի շուկայում, ոչ մեկ չի կարող անվճար ներբեռնել երգը համացանցից և կատարել, այս ամեն ինչը գումար արժե: Փոխանակ այս ամեն ինչը միջազգային ստանդարտներին համապատասխան դարձնեն, հետո նոր հարկերի մասին խոսեն»:

Երչուհու խոսքով՝ նրա ընկերներից, ովքեր որ ծանուցվել են ՝  վճարել են հարկերը:

«Ավելի լավ կլինի մի հատ երգչի երգերի պաշտպանման հարցերով զբաղվեն, եկամուտները ճշտեն, ինչպես որ կարգն է, հետո նոր հարկեր հետևից ընկնեն»,-ասաց Սոնա Սիլվերը:

Հավելենք, որ երգչուհին դեռևս Պետական եկամուտների կոմիտեից ծանուցում չի ստացել:

Հիշեցնենք, որ այն պահից ի վեր, ինչ ՊԵԿ-ը հորդորել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հարկեր վճարել, իրենց եկամուտները հայտարարագրել էին երգիչներԱրամեն, Սարոն, Մարտի Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը եւ Մհեր Արմենիան:

Լիդա Եղիազարյան




Լրահոս