Ինչ կապ ունի Չարենցավանի «Գինաց» ռեստորանի տնօրենը երեկ տեղի ունեցած միջադեպի հետ․ ինչ է եղել իրականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com է ահազանգել Չարենցավան քաղաքի բնակիչ Տ. Ծ-ն ու հայտնել, որ այսօր ֆեյսբուքյան սոցցանցի իր էջում հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանում տոնական խնջույք է իրականացվում, ու բնակիչներին կոչ է արել չմասնակցել խնջույքներին, որից հետո ռեստորանի տերերը կապ են հաստատել իր հետ, հանդիպել ու ծեծի ենթարկել իրեն:

Ուշագրավ է, որ ծեծի ենթարկված քաղաքացին ավելի ուշ պարզել է, որ իրեն ծեծի ենթարկողներն իրականում «Գինաց» ռեստորանի սեփականատիրոջ բարեկամներն են:

Դեպքի հետքերով ArmLur.am-ը կապ է հաստատել նաև «Գինաց» ռեստորանային համալիրի տնօրեն Սևադա Խաչատրյանի հետ, պարզելու, թե ինչ կապ ունի նաև Չարենցավաի բնակչի ծեծի հետ։

«Ես այդ մարդը չեմ, որ ֆեյսբուքում քոմմենթներ կարդամ ու դրանց ընթացք տամ։ Երիտասարդներ են, իրար չեն հասկացել վիճել են։ Ես որևէ կապ չունեմ ծեծի հետ»,-ասաց նա։

«Գինաց» ռեստորանային համալիրի տնօրեն խոսքով՝ նա ճանաչում է ծեծի ենթարկված երիտասարդի ծնողներին, բայց ևս մեկ անգամ հավելեց, որ նա կապ չունի երեկ տեղի ունեցած միջադեպի հետ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս