Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք
հրամանագրեր:
Արթուր Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի
առաջին տեղակալ։
Արայիկ Լազարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
կառավարության գործերի կառավարչության պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին
տեղակալի պաշտոնից։
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ ազատվելով
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Վահրամ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ։