ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում. որքան ժամանակը մեկ պետք է ավտոմեքենայի տեխզննում իրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով փոփոխություններ կկատարվեն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում։ Ըստ փոփոխության՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունը պետք է իրականացվի թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։

Իսկ թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել, ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ,  վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցները պետք է տեխզննություն անցնեն տարին մեկ անգամ, իսկ 10-ից ավել տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։

Թեթև մարդատար ավտոմոբիլների, բեռնատար տրանսպորտային միջոցների, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցների և մոտոցիկլներ տեխնիկական զննությունը՝ 4-ից ավել, ներառյալ 10 տարվա արտադրության, իրականացվելու է երկու տարին մեկ անգամ։ Իսկ 10-ից ավել տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ և այս խմբում ներառված մյուս տրանսպորտային միջոցների դեպքում տեխզննումը կատարվելու է տարին մեկ անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս