ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց «Տաշիր» ընկերությունից պարզել, թե ինչու ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց իր պաշտոնից: Ընկերության բոլոր հեռախոսահամարներին պատասխանողներն այդ հարցի համար պատասխանատու չէին: Հնարավո՞ր է, որ վարվող տնտեսական քաղաքականությունից ունեցած դժգոհության համար Կարապետյանը հրաժարական տվեց: Այս հարցին «Տաշիր»-ի աշխատակազմից մի երիտասարդ հետաքրքիր պատասխան տվեց. «Ա՛յ քուրիկ ջան, ես ի՞նչ իմանամ, թե շեֆությունն ինչ ա անում»: Զանգահարեցինք նաեւ Կարապետյանի բջջային հեռախոսահամարին, բայց անջատված էր: Այդպես էլ երեկ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչու Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց:




Լրահոս