Քիչ առաջ Վարդենիսի հարակից համայնքում հրետակոծվել է մի տուն. զոհ ու վիրավորներ ունենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահի դրությամբ Վարդենիսի ուղղությամբ դարձյալ հրետակոծություն է ընթանում։ ՀՀ ԶՈՒ-ն ԱԹՍ-ներ է խոցել։
Մեծ Մասրիկ համայնքի բնակիչը՝ մոտ 55 տարեկան, տանը քնած է եղել և տեղում մահացել է, երբ ԱԹՍ-ն ընկել է տան վրա։ Տունն ամբողջությամբ այրվել է։
Բացի այդ գյուղացուց, Մեծ Մասրիկից երկու բնակիչ էլ վիրավորում են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր հրթիռակոծվել է Գեղարքունիքի մարզի Վադենիս-Սոթք ավտոճանապարհը: Ճիշտ այն նույն հատվածը, որտեղ տեղակայված է ռուսական Գեոպրոմայնինգ գոլդ ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրի գրասենյակը։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնում է, որ հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։

ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն։




Լրահոս