Մեծագույն ցավով ու խորը կսկիծով հայտնում ենք արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում Կոտայքի մարզից զոհված զինծառայողների մասին:
2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Պատվական Վաչագանի Հարությունյան – Ակունք համայնքի Զառ բնակավայր. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին՝ Ակունքի Զառ գյուղում (Պարույր Սևակի 2-րդ նրբանցք տուն 5), հուղարկավորությունը՝ վաղը ժամը 13:00-ին Զառի գերեզմանատանը:
2000 թվականին ծնված Էդգար Արայիկի Առաքելյան –Հրազդան համայնք. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին (Հրազդանի Մյասնիկյան փողոցի 17 հասցեում՝ տանը), հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին՝ Կոճոռ թաղամասի գերեզմանատանը:
2000 թվականին ծնված Վահե Արայիկի Առաքելյան –Հրազդան համայնք. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին (Հրազդանի Մյասնիկյան փողոցի 17 հասցեում՝ տանը), հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին՝ Կոճոռ թաղամասի գերեզմանատանը:
2000 թվականին ծնված ժամկետային զինծառայող Սուրեն Հարությունի Բաբայան – Գառնի համայնք. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝ Գառնու եկեղեցում (հասցե.Կամոյի 26), հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին Գառնու զոհվածների պանթեոնում:
2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Էդուարդ Գրիշայի Հովհաննիսյան – Աբովյան համայնք. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝գերեզմանատանը հարակից սգո սրահում (Սարալանջի փողոց 32/38/1), հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին՝ Սարալանջի գերեզմանատանը (Սարալանջ փողոց):
Ցավակցում ենք և հայտնում մեր զորակցությունը զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին:
Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում և հորդորում ենք՝ պահպանել համաճարակային անվտանգության կանոնները՝ հնարավորինս բացառելով մարդկային կուտակումները:
Փառք և խոնարհում մերօրյա հերոսներին: