Արեւելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ) առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:
Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: ՀՆԲՋ-ի ստորաբաժանումները շարասյան կազմում, տեխնիկայով մեկ օրում 300 կիլոմետրանոց երթ են կատարել Երեւանից Ստեփանակերտ:
Ավելի վաղ ռազմական բժիշկները ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երեւան:
Շարասյունն ուղեկցել է ՌԴ խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները։
ՀՆԲՋ-ի առաջին ստորաբաժանման կազմում են ժամանել 60-ից ավելի բժիշկներ, այդ թվում ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:
Մասնագիտացված բժշկական կետում կտեղադրվեն բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումները որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան՝ նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 01: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի եւ ռազմական գործողությունների դադարի վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: