ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter եւ Donald Cook Էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովի ջրատարածքից ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ 17-օրյա գործողություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին հաղորդել Է Կիեւում ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմածովային ուժերը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովի ջրատարածքում:
«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter եւ Donald Cook Էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովից ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ 17-օրյա գործողություններից հետո»,-ասվում Է դեսպանության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ում օգտվում են առիթից՝ Ռուսաստանի սահմանների մերձակայքում ավելի շատ տեխնիկա եւ գումարտակ տեղակայելու համար, հիանալի գիտենալով, որ Մոսկվան որեւիցե մեկի վրա հարձակվելու պլաններ չունի:
«Ռուսաստանյան սպառնալիքի» մասին հայտարարությունները պարբերաբար հնչում են արեւմտյան, ամենից հաճախ մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի, քաղաքական գործիչների շուրթերից: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել Էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինայից պահանջվում Է հասնել մի շարք չափանիշների, որոնց իրականացման վրա մեծ քանակությամբ ժամանակ կգնա:
Փորձագետները կարծում են, որ Կիեւը չի կարողանա ՆԱՏՕ-ի անդամակցությանը հավակնել առաջիկա 20 տարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: