Արցախում վերականգնվում է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր մասնաշենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ քաղաքաշինության նախարարությունից հայտնում են՝ Արցախի բնակավայրերում շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական շինաշխատանքները:

Շարունակվում են «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի նոր մասնաշենքի վերականգնողական աշխատանքները, որին մասնակցում է չորս շինարարարական կազմակերպություն:

Այս փուլում մասնագետները կատարում են վնասված կոմունիկացիաների` կոյուղու, հեռախոսաֆիկացման, անվտանգության և օդափոխության համակարգերի, ներքին հարդարման, վնասված պատուհանների փոխարինման աշխատանքները:

Շինաշխատանքների որակի հսկողությունն իրականացվում է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից:




Լրահոս