«Спутник V»-ով պատվաստված մի քանի պացիենտ մահացել են կորոնավիրուսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետերբուրգում արձանագրվել են մի քանի դեպքեր, երբ կորոնավիրուսով վարակված անձինք, որոնց մոտ հիվանդությունը ընթանում են ծանր տարբերակով, ռուսական «Спутник V»-ով պատվաստումից հետո մահացել են։ Այս մասին հայտարարել է Պետերբուրգի առողջապահության քաղաքային կոմիտեի ղեկավար Դմիտրի Լիսովեցը։

Ըստ նրա, նմանատիպ ամեն մի դեպքը ուսումնասիրվելու է իմունոլոգիական հանձնաժողովի կողմից։ Նա մանրամասնել է, որ պատվաստվածները վարակվել էին կորոնավիրուսով կամ նախքան ամբողջական ցիկլի ավարտումը կամ էլ առաջին դեղաչափը ստանալուց ոչ ուշ, քան 42 օրվա ընթացքում, երբ իմունիտետը դեռ ձեւավորված չի եղել։ Մահվան դեպքերի եւ պատվաստանյութի միջեւ ուղղակի կապ չի հայտնաբերվել։




Լրահոս