Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին, նշեց.
«Իրավիճակը փոփոխություն չի կրել, իրադրությունը շարունակում է մնալ լարված այն արձանագրումով, որ բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում՝ մոտ 500-600 հոգի», – նշեց նա:
Նկատենք, որ վարչապետի պաշտոնակատարի կողմից հրապարակված այս թիվը տարակուսանքի տեղիք է տալիս, որովհետեւս մայիսի 12-ից սկսած, տարբեր թվերի մասին էին տեղեկություններ շրջանառվում: Մայիսի 12-ից հետո նշվում էր, թե Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինվորականների թիվը մոտ 250 է, ապա Պաշտպանության նախարարությունն էլ հայտնեց, թե մոտ 200 ադրբեջանցի զինվորականներ հետ են գնացել իրենց դիրքեր եւ Հայաստանի սահմաններին մնացել է 50-ը:
Հիմա էլ պարզվում է, որ այս պահին Հայաստանի սահմանների տարբեր հատվածներում 500-600 ադրբեջանցի զինվորներ կան: Իսկ ամենաուշագրավն այն է, որ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն բոլորովին այլ թվի մասին է խոսել:
«20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին: Ե՞րբ ենք մենք խոսքի դիվանագիտությունից անցնելու գործի դիվանագիտությանը»,- հարցադրում է արել Լարշեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.