ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հնարավոր սադրանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ահաբեկիչները քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են պատրաստում։ Այս մասին նախազգուշացրել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ տեղեկություններ են ստացվել Իդլիբ նահանգի արևմուտքում «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ակտիվացման մասին։

«Ըստ առկա տեղեկատվության՝ գրոհայինները ծրագրում են մայիսի 26-ին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին քիմիական հարձակում կազմակերպել»,-ասել է Կարպովը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախօրեին, ընդդիմադիրների կողմից վերահսկվող տարածքներում գործող «Սպիտակ սաղավարտներ» հումանիտար կազմակերպության ներկայացուցիչների ուղեկցությամբ 2 բեռնատարով Ջիսեր-Էր-Շուգուր բնակավայր է տեղափոխվել քիմիական նյութ, հավանաբար՝ քլոր:։

Սիրիայում նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 3 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, ով մտադիր է ընտրվել երրորդ անգամ:




Լրահոս