Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և իշխանությունների ներկայացուցիչների միջև, կադրերը հեռարձակվել են վրացական հեռուստաընկերություններով:
Վրաստանի ընդդիմադիր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները և ընդդիմության անդամները ուժով մտել են օրենսդիր մարմնի նիստերի դահլիճ: Ընդդիմության պատգամավորները պահանջում են, որ շենքի մուտքի մոտ հավաքված բոլոր վրացի լրագրողները, որոնք պահանջում էին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, թողնեն մտնել խորհրդարան:
Ինչպես արդեն հայտնել ենք, կիրակի օրը Թբիլիսիում մի քանի հազար մարդ եկել է խորհրդարանի շենքի մոտ`պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիլիի հրաժարականը՝ կապված TV Pirveli- ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան հետ:
«Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշքարավան, որը տուժել էր հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ, հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո մահացել է։