ՖՈՏՈ. «Ծանր օրեր են մեր ընտանիքի համար». Անահիտ Սիմոնյանի եւ հայտնիների արձագանքը Հայկոյի առողջական վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ սիրված երգիչ Հայկոյի վիճակը ծանրացել է: Նրան արհեստական շնչառության համակարգին են միացրել: Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար:

Նշենք, որ  երգիչը վարակվել է COVID-19-ով, որը ծանր է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա։

Լուրը իմանալուց հետո համացանցը ողողված էր սիրված երգչի առողջության եւ շուտ ապաքինման համար աղոթքներով:

Ստորեւ ArmLur.am-ը նեկայացնում է նրանց գրառումները.

Առողջություն մաղթենք Հայկոյին եւ աղոթենք նրա ապաքինման համար

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Ինստագրամի իր էջի Սթորի բաժնում հրապարակել է Հայկոյի լուսանկարն ու գրել․ «Ախպեր ջան, աղոթում ենք քո համար, չհանձնվես»։

Երգչուհի Անահիտ Շահբազյանը հորդորել է բոլորին աղոթել Հայկոյի համար եւ հրաարակել երգչի լուսանկարը:

Եչգչուհի Քրիստինե Պեպելյանը նույնպես հուզիչ գրառում է կատարել եւ հրապարակել միասին լուսանկար:

Դուդուկահար Կամո Սեյրանյանը նույնպես շուտափույթ ապաքինում է ցանկացել ընկերոջը եւ հրապարակել միասին լուսանկար:

Հավելենք, որ քիչ առաջ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով նաեւ Հայկոյի նախկին կինն է, հրապարակում է արել է Instagrami story բաժնում եւ հորդորել մարդկանց ապատեղեկատվություն չտարածել, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ որդին՝ Արմանը, տեղյակ չէ Հայկոյի առողջական  վիճակի մասին:

ArmLur.am-ը եւ «Ժողովուրդ» օրաթերթը նույնպես միանում են բոլոր աղոթքներին  եւ շուտափոյթ ապաքինում մաղթում սիրված երգչին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս