ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Արցախի ներքին գործերի նախարություն-ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, թե Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը երկկողմանի փակ է: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր.

Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ: Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ:

Սակայն քիչ առաջ էլ նույն կառույցից հայտարարություն եղավ, թե ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը: Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Հիշեցնենք, որ Գորիս – Կապան ճանապարհի` Ադրբեջանի հսկողության տակ անցած 21 կիլոմետրանոց հատվածում մաքսային նոր կանոններ են սահմանվել եւ այդ մասին ադրբեջանական կողմը հայտարարեց այն բանից հետո, երբ հայկական կողմը ավարտեց Տաթև – Աղվանի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս