Փարիզի իշխանությունները չեղարկել են դեկտեմբերի 31-ին Ելիսեյան դաշտերում Ամանորին նվիրված միջոցառումները, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Դեկտեմբերի 31-ի երեկոյան Ելիսեյան դաշտերում նախատեսված տոնակատարությունները չեղարկվել են կառավարության հայտարարություններից հետո և առողջապահական մարմինների առաջարկությամբ», – ասվում է հայտարարության մեջ:
Քաղաքապետարանը հայտարարել է, որ համերգը և ավանդական պիրոտեխնիկական շոուն նույնպես չեղարկվելու են։
Ուրբաթ օրը Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել խուսափել տոնական օրերին զանգվածային հավաքներից՝ կապված երկրում կորոնավիրուսի համավարակի հինգերորդ ալիքի հետ։ Նա նշել է, որ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը կարգելվի ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում, և տեղական իշխանություններին կոչ կարվի «հրաժարվել հավաքների, հրավառությունների և համերգների կազմակերպումից»։