ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի բանակը կշարունակի Ուկրաինայում հատուկ գործողությունը մինչև սահմանված նպատակներին հասնելը․ Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ մինչև իր նպատակներին հասնելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի խմբավորումը կշարունակի իրականացնել հատուկ ռազմական գործողություն, քանի դեռ չի հասել սահմանված նպատակներին»,- երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։

Ռուսաստանին Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելը Ուկրաինայում հատուկ գործողության հիմնական խնդիրն է, ասել է պաշտպանության նախարարը։

Պաշտպանության նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուս զինվորականները չեն օկուպացնում ուկրաինական տարածքը և ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակչության կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար։

«Ցանկանում եմ ընդգծել, որ հարվածները հասցվում են միայն ռազմական թիրախներին և բացառապես գերճշգրիտ զինատեսակներով»,- հավելել է նա։

Բախումների ժամանակ ուկրաինական կողմը բազմակի հրթիռային համակարգեր, հրացաններ և խոշոր տրամաչափի ականանետեր է տեղակայում բնակելի շենքերի բակերում, դպրոցների և մանկապարտեզների մոտ, իսկ խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան, ասել է Շոյգուն։




Լրահոս