![](https://armlur.am/wp-content/uploads/2022/03/277189838_673784527207082_7250811297830448399_n.jpg)
Հայաստանի կառավարությունն առողջապահության նախարարությանը հատկացրել է 3 մլրդ դրամ գումար: Այս մասին որոշման նախագիծը ներառված է եղել կառավարության այսօրվա նիստի օրակարգում եւ չզեկուցվող է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ գումարն ուղղվելու է Հայաստանում կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով իրականացված միջոցառումների ծախսերի իրականացմանը: Խոսքը 2021 թվականի դեկտեմբեր եւ այս տարվա հունվար ամիսների վերապրոֆիլավորված ԲԿ-ների պահպանման ծախսերի մասին է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ միայն վերապրոֆիլավորված ԲԿ-ների պահպանման ծախսերի համար կհատկացվի 1 մլրդ 775 մլն դրամ, կոմունալ ծախսերի համար՝ 100 մլն դրամ: Նշենք, որ 55 մլն 11 հազար 142 դրամի չափով գումար կուղղվի հունվար ամսվա աշխատավարձի ծախսերի մարմանը: Ի դեպ, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ բազմաթիվ բուժաշխատողներ, որոնք ներգրավված են եղել կորոնավիրուսային վարակի բուժման աշխատանքներում, աշխատավարձեր չեն ստացել:
Փաստորեն, առողջապահության նախարարությանը հատկացվող 3 մլրդ դրամի շրջանակներում այս խնդիրը կլուծվի:
Ս.Հ.