Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն` Աթենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին Աթենքի Նեա Զմիրնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Արարողությունը մեկնարկեց Հունահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերեանի գլխավորությամբ Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների հոգևոր դասի ներկայացուցիչների սրբոց բարեխոսական կարգի մատուցմամբ։

Ներկաները Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին: Հուշակոթողին ծաղկեպսակներ զետեղեցին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի ներկայացուցիչները:

Միջոցառումն անցավ Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների մասնակցությամբ։




Լրահոս