Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինայի հաղթանակից հետո Մեծ Բրիտանիան կարող է հաջորդ տարի մրցույթը հյուրընկալելու հնարավորություն ունենալ՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրադրությունը:
Այս մասին գրում է The Guardian-ը։
Հիշեցնենք՝ ավանդաբար մրցույթն անցկացվում է նախորդ տարի հաղթանակ տարած երկրում, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հնարավոր է 2023-ին մրցույթը կազմակերպվի «Մեծ հնգյակի» երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա) որևէ մեկում, քանի որ նրանք մշտապես երաշխավորված տեղ ունեն Եվրատեսիլի եզրափակչում։
Հիշեցնենք նաև, որ երեկ ուշ գիշերին ավարտվեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան՝ 631 միավորով: Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։