Ինչու դատավորների ժողովը մեկնարկեց ուշացումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ը հայտնել էր,  այսօր պետք է կայանար դատավորների ժողով: Ժողովի նպատակը ԲԴԽ անդամ ընտրելն է:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատավորների ժողովը պետք է մեկնարկեր ժամը 14:00-ին, բայց այն սկսվել է րոպեներ առաջ, ընդմիջում են հայտարարել, որպեսզի դատավորները հավաքվեն: Բանն այն է, որ կան դատավորներ, որոնք արձակուրդում են գտնվում, զանգահարել, կանչել են՝ մասնակցելու ժողովին: Հակառակ դեպքում դատավորների բացակայության պատճառով ժողովը չէր կայանա:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ մեկնարկել է դատավորների ժողովը, որին մասնակցում է 146 դատավոր:

Ք.Մ.




Լրահոս