Երևանի «Արարատ-Արմենիա» նոր համալրում ունի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 24-ամյա նիգերիացի հարձակվող Թաոֆիք Ջիբրիլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:Նիգերիացի ֆուտբոլիստն իր կարիերայի մեկնարկում հանդես է եկել պորտուգալական «ՎիլաՌեալ», «Պորտիմոնենշե 23», «Վալադարեշ Գայա» ակումբներում, ինչից հետո տեղափոխվել էսլովակական «Ժիլինա»։ 1,5 տարի «Ժիլինայում» անցկացնելուց հետո ֆուտբոլիստը անցած փետրվարին վարձավճարով` մինչ մրցաշրջանի ավարտը տեղափոխվեց «Զլատե Մորավցե»:

Սլովակիայի Fortuna լիգայում Ջիբրիլն ընդհանուր առմամբ մասնակցել է 55 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ։




Լրահոս