Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս. հանդիպել է նորակոչիկների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս։

Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների
հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետևել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական և
ֆիզիկական պատրաստության դասընթացներին։

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև զորամասի զորավարժարանում, տեղում ծանոթացել կրակադաշտի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կրակային պատրաստության գործնական պարապմունքներին ներգրավված զինանձնակազմի հետ։




Լրահոս