Կոնջորյանը կեղծե՞լ է կենսագրությունը. նա չգրանցված աշխատող է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանն, իր լուսավոր դարաշրջանում, համաձայն կենսագրության՝ աշխատել է մի շարք ԶԼՄ-ներում։ Սակայն չգիտես ինչ պատճառով` 2017 թվականին ԱԺ ընտրություններից առաջ դա չի նշել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս։ (ներկայացվում է փաստաթղթի պատճեն):

Տեղեկացնենք, որ Կոնջորյանը 2014-2016 թվականներին աշխատել է lragir.am կայքում՝ որպես վերլուծաբան:

Եղել է «Ագօրա» և «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական հաղորդաշարերի հեղինակ և վարող։

2017-2018 թվականներին եղել է «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ և վարող։ (էլի ներկայացնում ենք պաշտոնական փաստաթուղթը):

Տվյալ դեպքում Կոնջորյանը մեկ պատճառ ուներ կեղծելու կենսագրությունը` նա պետք է լիներ չգրանցված աշխատող` այսինքն օրինախախտ:

Պարզ է դառնում, որ Կոնջորյանը «Para.tv»- ում կամ չգրանցված աշխատող է եղել կամ էլ կեղծ տվյալ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հարկ է նշել, որ երկու դեպքում էլ արարքը համարվում է օրենքով պատժելի և ճիշտ կլինի Կոռուպցիայի կախարգելման հանձնաժողովը վարույթ հարուցի սույն հարցի կապակցությամբ։

Բացի այս ամենից նրա կենսագրությունում կա ևս մեկ անհամապատասխանություն. Կոնջորյանը միևնույն թվականին գրանցված է եղել միանգամից երկու կուսակցության ցուցակում. նա 2015 թվականից մինչև 2018 թվականը եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ:

Համընկնում են նաև վերջինիս՝ լրագրությամբ և քաղաքականությամբ զբաղվելու թվականները, այսինքն՝ պատգամավորը լինելով քաղաքական ուժի ներկայացուցիչ, աշխատել է լրատվական կայքում և համացանցային հեռուստաընկերությունում՝ վարելով հաղորդաշարեր:

Մաշա Մելքոնյան




Լրահոս