Ոտքերն ու բերանը կպչուն ժապավենով կապել էր․ դեպքը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ քույրը՝ 1981 թ. ծնված Նվարդ Նալչաջյանը, հունիսի 18-ի ժամը 19-ին դուրս է եկել Պտղնի գյուղի Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոցի իր տնից և չի վերադարձել:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ Քրեական ոստիկանության, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների, Կոտայքի, Հրազդանի, Նաիրիի և Վաղարշապատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նվարդ Նալչաջյանին սպանել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 18-ամյա մի բնակիչ: Հունիսի 20-ի ժամը 21.20-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճուղու շենքերից մեկում նա հայտնաբերվել, ձերբակալվել և, Նվարդ Նալչաջյանի «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված հանցանքը կատարել է ինքը:

Փարաքար գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ նա ցուցմունք է տվել՝ հայտնելով դիակի գտնվելու վայրը: Փարաքար գյուղի չշահագործվող քարի արտադրամասի հարակից ձորակում հայտնաբերվել է դիակը՝ ձեռքերը, ոտքերն ու բերանը կպչուն ժապավենով կապկպված:

Քրեական վարույթը շարունակվում է:




Լրահոս