«Դ!եմ եմ»-ը մարտի 7-ին ֆիննախարարության դիմաց ակցիա կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դ!եմ եմ»-ի անդամները «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» Ֆեյսբուքյան խմբում հայտարարություն են տարածել այն մասին, որը մարտի 7-ին` ժամը 12:30-ին ՀՀ ֆինանսների նախարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպում:

Հայտարարության մեջ ասված է.

«Սիրելի հայրենակիցներ, Մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվում ենք ֆինանսների նախարարության մոտ, մեր բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այդ կառույցի ապօրինի գործողությունների կապակցությամբ:

Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ

Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում: Այս նպատակով, կոչ ենք անում ձեզ մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվել ֆինանսների նախարարության մոտ՝ մեր իրավաչափ պատասխանը տալու այս ապօրինություններին»:




Լրահոս