Ղազախստանում 11 հոգի խեղդվել են՝ փորձելով փրկել մեկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի շրջաններից մեկում օգոստոսի 21-ին մահացել է 11 մարդ, այդ թվում՝ 8 անչափահաս: Լրատվամիջոցները հայտնում են, որ մահացողները եղել են մի ընտանիքի անդամներ, կամ նույն ազգանուն ունեցող ազգականներ:

«Ինչպես պատմել են ազգականները, նրանք որոշել են հանգստանալ գետի ափին: Այնտեղ ափը շատ սահող է և միանգամից խորը: Թերևս, մեկնումեկը սկսել է խեղդվել և մյուսները փորձել են փրկել նրան: Նախնական տեղեկություններով, նրանք փորձել են փրկել միմյանց և խորտակվել են», -նշել են շրջանի ղեկավարությունից:




Լրահոս