Ադրբեջանը հակումներ չունի ազատ արձակելու ձերբակալված պաշտոնյաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի շրջափակումից հետո, երբ մարդկանց տարհանում էին Արցախից Հայաստան, բազում մարդկանց հենց անցակետից ձերբակալեցին։ Ձերբակալվածների թվում էին մի շարք պաշտոնյաներ։ Նրանք են՝ Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Դավիթ Իշխանյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան։

ArmLur.am-ը կապ հաստատեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ, տեղեկանալու համար նրաց վիճակի մասին։

-Տիկի՛ն Սահակյան, քանի՞ պաշտոնյա կա Ադրբեջանի Հանրապետությունում։

-Թիվը՝ 8։ Նրանք են՝ Արցախի 3 նախագահները՝ Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյան, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, նախկին պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյան, նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան և պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյան։

Հայտնի՞ է, թե ինչպե՞ս են վերաբերվում նրանց այնտեղ։

-Տեղեկություններն ամբողջ ծավալով հրապարակայնացման ենթակա չեն, որոշակի տեղեկություն հայտնի են ընտանիքի անդամներին՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տրամադրած տեղեկությունների հիման վրա, որը նախապես համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, իսկ ինչ վերաբերում է նրանց օբյեկտիվ վիճակին, ապա այստեղ կնշեմ, որ միջազգային անկախ խմբերի հատուկ մանդատ ունեցող կազմակերպությունների հասանելիությունը սահմանափակված է, ինչը համատեղելի չէ մարդու իրավունքների միջազգային ստանդարտների հետ, այլ կերպ ասած՝ նրանք պահվում են մեկուսացման բարձր աստիճանում, ինչը չի կարող կանխել նրանց նկատմամբ խոշտանգումները, կամ վատ վերաբերմունքը։

-Ամանորի օրերին Արցախի գերեվարված պաշտոնյաները կապ հաստատե՞լ են իրենց ընտանիքի անդամների հետ։

-Ես գիտեմ, որ որոշակի պարբերականությամբ այդ կապը ապահովված է, բայց կոնկրետ օրերի առնչությամբ կարծում եմ մեկնաբանություն կարող են հստակ տալ միայն ընտանիքի անդամները, դրանք շատ կարճ տևողությամբ հեռախոսազանգեր են, կամ տեսաձայնանգրությունները փոխանցվում են Կարմիր Խաչի կոմիտեի միջոցով։

-Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունն Արցախի պաշտոնյաների վերադարձի համար։

– Նրանց մասով միջպետական գանգատ է ներկայացված մարդու իրավունքերի եվրոպական դատարան։ Հայսատանն ընդդեմ Ադրբեջանի ունի 4 գանգատը, որի առարկան պարբերաբար փոփոխվել և ընդլայնվել է։ Այս գանգատների առարկայի մեջ ներառված է նաև նախկին պաշտոնյանների ձերբակալման, կալանավորման և քաղաքական հետապնդման հարցը։

-Այսինքն դեռ պաշտոնյանների վերադարձի մասին վա՞ղ է խոսել։

-Այո։ Կարծում եմ դեռ վաղաժամ է, որպես կանոն Ադրբեջանն ազատ արձակելուց առաջ նրանց ապօրինի հետապնդումների է ենթարկում։
Ադրբեջանը հակումներ չունի իրենց ազատ արձակելու, քանի դեռ ողջ քրեական ռեսուրսը չի սպառվել ներքին լսարանում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս