Ռուսաստանը բազմիցս հայտարարել է Ուկրաինայում իր նպատակներին դիվանագիտական ճանապարհով հասնելու պատրաստակամության մասին. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է եղել և բաց կլինի Ուկրաինայի հարցով բանակցությունների համար», – ասել է Պեսկովը Bloomberg գործակալությանը: «Մենք վճռական ենք հասնել դրված նպատակներին։ Կնախընտրեինք դա անել դիվանագիտության միջոցով, բայց եթե դա հնարավոր չլինի, ապա ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նպատակները չեն իրագործվել», – հավելել է նա։