ՖՈՏՈ․ «Իմ լիազորությունների շրջանակում ամեն ջանք դնելու եմ, որպեսզի բարձրացված խնդիրները ստանան պատշաճ լուծում»․ Թագուհի Թովմասյանը՝ Աբովյան քաղաքում բնակվող Արցախից բռնի տեղահանվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Հերթական համայնքային այցի շրջանակներում հանդիպել եմ Աբովյան քաղաքում բնակվող Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Ծանոթացել եմ «Գ․ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում» բնակվող արցախցիների կենսապայմաններին, լսել յուրաքանչյուրի անհատական խնդիրները։

Իմ լիազորությունների շրջանակում ամեն ջանք դնելու եմ, որպեսզի բարձրացված խնդիրները ստանան պատշաճ լուծում»։

 




Լրահոս