ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Կարապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Կարապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Նշենք, որ ԿԸՀ-ն այսօր Դավիթ Կարապետյանին գրանցել է որպես ԱԺ պատգամավոր: