Ղրիմում կատարվող գործողությունները պետք չէ համեմատել Արցախի հետ:
Լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց. «Ընդդեմ իրավական կամայականության» Հ/Կ նախագահ Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ աշխարահաքաղաքական նոր իրավիճակում հզոր պետությունները նշում են աշխարհամարտը: «Տնտեսագետները, պատմաբանները նշում են մի կարևոր բան` Ռուսաստանը դառնում է հզոր այն դաշտում, որտեղ կան արևմտյան պետություններ: Թուրքիան արձանագրել է, որ ինքը ևս կարող է դառնալ ակտիվ գործոն:
Պետք չէ էյֆորիայի մեջ ընկնեն ո՛չ արևմտամետները, ո՛չ արևելամետները, ուզում եմ հիշեցնել, որ փոքր ազգերի, փոքր ժողովուրդների բախտորոշ գործողությունները, ինքնորոշումները տեղի են ունեցել խառը աշխարհաքաղաքակն իրավիճակներում»,- նշեց Ալավերդյանը:
Վերջինիս համոզմամբ` զուգահեռներ պետք չէ փնտրել Ղարաբաղի և Ղրիմի հարցում: Ալավերդյանի դիտարկակմամբ` Ղրիմում մեծամասնությունն ունի Ռուսաստանի հետ վերամիավորվելու միտում: «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա ոչ թե Ղրիմի հարցում, այլ՝ բոլոր պետությունների հետ հարաբերություններում: Այդպես է հասկացվելու ինքնուրույն դիրքորոշում ունի Հայաստանը, թե՝ ոչ»,- ասաց Ալավերդյանը: