Վենեսուելայում անհայտ անձիք հարձակվել են Չիլիի հյուպատոսի վրա: Հարձակման արդյունքում հյուպատոսը ստացել է հրազենային վնասվածք, այնուհետեւ հանցագործները ծեծել են նրա ու թալանել:Հանցագործները իրականացրել են այսպես կոչված “էքսպրես-առևանգումը”, որը շատ տարածված է Վենեսուելայում. հանցագործները զոհին բռնում են հենց փողոցում եւ մի քանի ժամ պահում են իրենց մոտ: Այդ ընթացքում զոհից վերցնում են բոլոր թանկարժեք իրերն ու փողերը: Սովորաբար այդ ընթացքում առեւանգվողները ենթարկվում են բռնությունների: Չիլիի հյուպատոսի դեպքում հանցագործները ոչ միայն ծեծել են նրան, այլեւ ատրճանակով վիրավորել: Թեկուզ թալանված, վիրավոր եւ ծեծված, սակայն ողջ մնալը Վենեսուելայում վերջին տարիներին համարվում է հաջողություն: Կառլոս Ֆերնանդեսին տեղափոխել են հիվանդանոց:
Հյուպատոսին թալանել եվ հրազենային վնասվածք են հասցրել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ