ԱՄՆ-ն գործողություն է իրականացրել՝ Գազայի հյուսիսային հատված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Մարտի 25-ին՝ Գազայի ժամանակով ժամը 12:10-ին, ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հումանիտար օգնություն է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ շարունակվող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին էական աջակցություն ցուցաբերելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռները ավելի քան 46 հազար միավոր սննդամթերք են նետել։