Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա – Վարշավյան փողոց խաչմերուկում։

Մասնավորապես, Վարշավյան փողոցից դեպի Ազատության պողոտա «միայն դեպի աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով: Ազատության պողոտայից դեպի «Լամբադա» կամուրջ ուղղությամբ կարգելվի հետադարձը դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ:

Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվի գծանշում»:




Լրահոս