ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Տավուշի մարզում Բագրատաշենի անցակետից բերման ենթարկեցին Տավուշի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին։

ArmLur.am-ը արձանագրել է բռնության կադրերը, սակայն բուն բերման ենթարկելու կադրեր չեն ֆիքսել։ Ականատեսի աչքերով կարող ենք ասել, որ Պետրոսյանը պարզապես կանգնած էր և նրան անակնկալ սկսեցին քաշքշել և նստեցրին ոստիկանական մեքենան։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Տավուշի շարժման առաջնորդ Սուրեն Պետրոսյանին ձերբակալել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Հենց նրա հրահանգով են ձերբակալել Սուրեն Պետրոսյանին։

Ըստ էության Պետրոսյանին ձերբակալելու պատճառը պարզապես Տավուշում գտնվելն էր։

Հավելենք նաև, որ իրավապահ համակարգը քննում է Սուրեն Պետրոսյան նկատմամբ մեղադրանք առաջադրելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս