ԶՈՒՅԳ ԱՂՋԻԿ Է ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարող Միհրան Կիրակոսյանը` ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի եղբայրը («Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի ռեժիսորը),  օրեր առաջ հայրիկ է դարձել:  24-ամյա պարողը միանգամից զույգ աղջիկ է ունեցել: Սոֆյա եւ Լիլի` այսպես են անվանել նորածին բալիկներին: Ամերիկաբնակ հայտնի պարողը, ով պարել է Մադոննայի, Բրիթնի Սփիրսի, Փինկի, Ռիկի Մարտինի եւ մի շարք այլ հայտնի աստղերի հետ, ծնվել է Երեւանում, 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել Կալիֆորնիա: Հիշեցնենք, որ 2010 թվականին Միհրանը եւ Էմմին դուետ էին պատրաստել, որով  ցանկանում էին մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Բացի պարից, Միհրանը նաեւ երգում է, արդեն թողարկել է ալբոմ` «United Street of ARMerica»  եւ  2 տեսահոլովակ`  «Armenia», «If You want to» երգերի հիման վրա: Հիմա Միհրանը դասավանդում է Գլենդելի  «Matador» պարային ստուդիայում:




Լրահոս