Ջենիֆեր Լոպեսը Մարկ Էնթոնիից բաժանվելուց հետո իրեն ոչ մի բանից չի զրկում: 42-ամյա երգչուհին հիմա էլ նոր սիրավեպ է սկսել իր պարողներից մեկի հետ, ով իրենից փոքր է 20 տարով: Պապարացիները նրանց բռնացրել են Լաս-Վեգասի ակումբներից մեկում: Զույգն իրեն բավականին անկաշկանդ է պահել, միասին պարել են, խմել, անընդհատ գրկախառնվել… Երբ լրատվամիջոցներից մեկը Լոպեսին հարցրել է, թե ինչ կապ ունի երիտասարդ պարողի հետ, եւ արդյոք նրանց մեջ սիրավեպ է սկսվել, երգչուհին պատասխանել է, որ իր անձնականը ոչ մեկի գործը չէ:
20 ՏԱՐԻ ՓՈՔՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ