Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի…..

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը շուտով ականատես կլինի իրական քաղաքական դատավարության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատկան տվեց Արթուր Սաքունցը ` Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը ` անդրադառնալով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործին:

Հայտնենք, որ այս մարդիկ արդեն 5 ամիս է կալանքի տակ են, և փաստաբանները համոզված են, որ սա քաղաքակն հետապնդում է:

Իր խոսքում Սաքունցը հայտնեց նաև, որ իրենք դիմել են մի շարք միջազգային կառույցների և հույս ունեն, որ արձագանք կստանան:

«Իշխանությունն ունի մեծ խնդիր `  հնարավորինս կասեցնել այն հնարավորությունները, որ  Մաքսային միության մասին Սերժ Սարգսյանի արած հայտարարության համար խոչընդոտներ կլինեն: ՀՀ իշխանությունը հաստատ երբևէ չի դադարեցնի քրեական հետապնդումը Շանթ Հարությունյանի հանդեպ: Ես չեմ քաղաքականացնում, իշխանությունն է քաղաքականցնում: Ես ուրիշ ակնկալիք իշխանություններից չունեմ»,-նշեց Սաքունցը `  հավելելով, որ ցանկացածը Հայաստանում, ով կփորձի դեմ դուրս գալ հլու հնազանդ ենթարկվելուն Պուտինի թելադրանքներին, որի դեմ դուրս էին եկել Շանթն ու իր ընկերները, կարժանանա նույն բախտին:

Իսկ քաղբանտարկյալների փաստաբանների համոզմամբ `  իրենց վստահորդների անհնազանդությունը չի որակվել որպես վարչական զանցանք, այլ ոստիկանի հանդեպ բռնության կիրառում:

«Հիմնավոր կասկածը այս պահին գոյություն չունի, իսկ մարդուն ազատությունից զրկելու դեպքում պետք է լինի հիմնավոր կասկած `  թե Եվրոպական կոնվենցիայով, թե ՀՀ Սահմանադրությամբ»,- ասացին քաղբանտարկյալների փաստաբանները:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի դիտարկմամբ `  դատարանը պետք է հաշվի նստի 135 և 136 հոդվածների հետ, որոնցով հաշվի է առնվում դատապարտյալի առողջական վիճակն ու ընտանեկան կարգավիճակը:

Վերջում Սաքունցը նշեց, որ եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, յուրաքանչյուր դատական նիստ կընթանա քաղաքացիական անհնազանդությամբ:

«Սա մեր նախազգուշացումն է»,- ասաց Սաքունցը:

 




Լրահոս