Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը ժամանել է Իտալիա՝ «Կոմոյի» հետ անձնական պայմանագիրը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
31-ամյա պաշտպանը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2023/24 մրցաշրջանի վերջում։ Նա ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու հետ պայմանագիր են ցանկանում կնքել «Ինտեր Մայամին», «Ատլետիկո Մադրիդը» և այլ ակումբներ: