ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հուլիս ամսվա դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 66-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը` 82-րդ, Գաբրիել Սարգսյանը` 90-րդ, Հրանտ Մելքումյանը` 91-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 18-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 60-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 75-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 77-րդ:




Լրահոս