Ընթացիկ տարվա սկզբից Աֆրիկյան միության 55 երկրներից 13-ում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկով վարակման ավելի քան 17 հազար դեպք, հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
«2024 թվականի սկզբից ի վեր Աֆրիկյան միության անդամ 13 երկրներում գրանցվել է 17,541 դեպք (2,822 հաստատված և 14,719 կասկածելի) և 517 մահվան դեպք»,-ասել է նա։
Ռամաֆոսան ավելացրել է, որ Աֆրիկյան միության ևս երեք երկրներ այս շաբաթ հայտնել են կապիկի ջրծաղիկի կասկածելի դեպքերի մասին՝ Աֆրիկյան միության երկրների ընդհանուր թիվը հասցնելով 16-ի:
Ռամաֆոսան նաև ընդգծել է, որ 2024 թվականին կապիկների ջրծաղիկի դեպքերի թիվն աճել է 160%-ով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ավելի վաղ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) առողջապահության նախարարը հայտնել էր, որ 2024 թվականի սկզբից ԿԺԴՀ-ում մահացել է կապիկի ջրծաղիկից ավելի քան 540 մարդ, նույն ժամանակահատվածում երկրում գրանցվել է հիվանդության 15664 հավանական դեպք։