Սուպերմարկետները՝ հանցագործների թիրախում. թանկարժեք օղիներ են գողանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Վլադիմիրի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2024 թվականի փետրվարին’ քննությամբ չպարզված կոնկրետ օրը և ժամին, որպես հաճախորդ գտնվելով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 22/10/1 հասցեում գործող «Քինգ Վերժինե» ՍՊԸ-ին պատկանող «Օրիգինալ» սուպերմարկետում և օգտվելով սուպերմարկետի աշխատակիցների անուշադրությունից, գաղտնի հափշտակել է 1 շիշ «Ջեմսոն» տեսակի 0,7 (իտր տարողության 16.000 ՀՀ դրամ արժողությամբ վիսկի և մեկ շիշ «պարլամենտ» տեսակի 4000 ՀՀ դրամ արժողությամբ օղի’ Քինգ Վերժինե» ՍՊԸ-ին պատճառելով մանր չափերի’ ընդհանուր 20.000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

Բացի այդ, ArmLur.am-ի տեղեկություններով, Արթուր Վլադիմիրի Համբարյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2024 թվականի մարտի 21-ին’ ժամը 14:00-ի սահմաններում որպես հաճախորդ գտնվելով Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 26/82 հասցեում գործող «ժակլին» ՍՊԸ-ին պատկանող «Կարիի» սուպերմարկետում և օգտվելով սուպերմարկետի աշխատակիցների անուշադրությունից, փորձել է գաղտնի հափշտակել է շիշ «Օհանյան» տեսակի 0,5 լիտր տարողության 5.500 ՀՀ դրամ արժողությամբ օղի, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ նկատվել է խանութի աշխատակցի կողմից, ինչի պատճառով թողնելով օղին հեռացել է:




Լրահոս