ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամուսինս Արցախի պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ, ինչի համար հատուկ թոշակ է ստանում մեր տարածքային զինկոմիսարիատից: Ուզում եմ իմանալ՝ հնարավո՞ր է, որ այսուհետ նա թոշակը ստանա ոչ թե զինկոմիսարիատից, այլ բանկոմատից: Եթե հնարավոր է, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Լիլիթ Հարությունյան, 40 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Կառավարության կողմից հաստատված պետական կենսաթոշակների մասին կա 665-Ն որոշում, որը գործում է 2011 թվականի հունվարից: Այնտեղ նշվում է վճարման կարգը, եւ որ թոշակառուներին լայն ընտրության իրավունք է տրված, թե նրանք որտեղից կարող են թոշակ ստանալ` բանկոմատից, կանխիկ եւ այլն: Մենք բոլոր զինկոմիսարիատներին ցուցում ենք տվել այն մասին, որ թոշակառուների ցանկությամբ կարող են բացվել հաշիվներ ցանկացած բանկում, եւ դրա համար անհրաժեշտ է միայն հաշվեհամարը ներկայացնել զինկոմիսարիատ: Այն տարածքային զինկոմիսարիատներից գալիս է հանրապետական զինկոմիսարիատի ֆինանսաթոշակավորման բաժին, եւ մենք էլեկտրոնային տարբերակով մուտքագրում ենք հաշվեհամարը եւ այնուհետ փոխանցում տվյալ հաշվեհամարին: Դրանից հետո նա կարող է թոշակը ստանալ բանկոմատից: Եթե խնդիրներ առաջանան, ապա քաղաքացին կարող է դիմել զինկոմիասարիատի ֆինանսաթոշակավորման բաժին, եւ մենք բոլոր հարցերին մանրամասն կպատասխանենք:  

Հանրապետական զինկոմիսարիատի
ֆինանսաթոշակավորման բաժնի
պետ Վյաչեսլավ Հակոբյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես ցանկացած վճարում ստանալու, այնպես էլ այս դեպքում  բանկոմատներից օգտվելու հնարավորությունը փաստորեն կա: Ուստիեւ զինկոմիսարիատներից օգնություն ստացող մեր քաղաքացիները կարող են իրենց բնակության վայրին առավել մոտ բանկերից մեկից օգտվել: Հուսանք նաեւ, որ բանկի կողմից գանձվող միջնորդավճարն այնքան էլ մեծ չի լինի:




Լրահոս